Իրանի խորհրդարանում պատասխանել են Թրամփին․ «Հնարավոր է՝ նա ստիպված լինի թաքնվել բեռնատարում»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հոգ տանի սեփական անվտանգության մասին, այլ ոչ թե շարունակի «անվերջ սպառնալիքներ» հնչեցնել Իրանի և Հորմուզի նեղուցի հասցեին, հաղորդում է Mehr-ը։

«ԱՄՆ նախագահը, Հորմուզի նեղուցի վերաբերյալ անվերջ սպառնալիքները շարունակելու փոխարեն, պետք է անհանգստանա սեփական անվտանգության համար», — գրել է Ազիզին սոցցանցերում։

Նա հավելել է, որ կարող են առաջանալ այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում հենց Թրամփը անվտանգության նկատառումներով «ստիպված կլինի թաքնվել մթերք տեղափոխող բեռնատարում»։

Իրանցի պատգամավորի հայտարարությունը հնչել է Թեհրանի՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի կապակցությամբ բազմակի նախազգուշացումների ֆոնին։ Ռազմավարական այս ջրային ուղով նավարկությունը ներկայումս սահմանափակված է Իրանի կողմից։

Իրանական կողմը հայտարարում է, որ նեղուցը կրկին կբացվի նավարկության համար ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *