Եվրահանձնաժողովը 540 մլն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին հատկացնել 540 մլն եվրո՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ Այս մասին նշվել է ԵՀ հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվել է, որ ի լրումն՝ ԵՄ երկրների կառավարությունները ԵՀ-ից թույլտվություն կստանան ֆերմերներին աջակցելու համար լրացուցիչ վարկեր ներգրավելու նպատակով, ինչը, Բրյուսելի կարծիքով, հնարավորություն կտա ազգային բյուջեներից գյուղատնտեսներին աջակցելու համար ներգրավել կրկնակի ավելի մեծ գումար՝ այսպիսով ԵՄ ագրարային հատվածի պետական աջակցության ընդհանուր ծավալը հասցնելով 1,5 մլրդ եվրոյի։

ԵՀ-ը չի հստակեցրել, որ Եվրոպայում պարարտանյութերի գների ճգնաժամը կապված է Ռուսաստանի և Բելառուսի դեմ եվրոպական պատժամիջոցների, այդ թվում՝ պարարտանյութ արտադրողների դեմ սահմանված միջոցների, ինչպես նաև ռուսական գազի գնման արգելքների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *