Թմրանյութի պատճառով հիվանդանոցում հայտնված երեխան սկսել է խոսել

12-ամյա երեխային քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործը շարունակվում է քննության առարկա մնալ։ Երեխան գիտակցության է եկել, իրավապահներին հաջողվել է ցուցմունք վերցնել նրանից։

Հիշեցնենք, որ Օրգով գյուղում 12 տարեկան երեխային քաղցրավենիք են հյուրասիրել, որի մեջ սինթետիկ թմրանյութի մեծ չափաբաժին է եղել, ինչի հետևանքով էլ երեխան կորցրել է հիշողությունը։

Գյուղի դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանն ABC Media-ին հայտնեց, որ երեխան տանն է, հիշողությունն էլ կամաց-կամաց վերականգնվում է։

«Դեպքի մասին ինչ-որ բան է ասել իրավապահներին, բայց հստակ չգիտեմ՝ ինչ։ Քննությունը դեռ ընթանում է, երեք օր առաջ են երեխային տուն բերել, սկզբում ծնողներին էլ չէր հիշում»,-ասաց Չաթոյանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *