Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական կարգավորման շուրջ՝ հաշվի առնելով իր ազգային շահերը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական կարգավորման շուրջ՝ հաշվի առնելով իր ազգային շահերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք համաձայն ենք բանակցություններ վարել, սակայն միայն հաշվի առնելով մեր ազգային շահերը։ Ընդ որում՝ ոչ թե պարզապես այսօրվա, այլ հեռանկարային՝ հաշվարկված պատմական հեռանկարի համար»,- զինծառայողների՝ Ուկրաինայում պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը ։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի Ռուսաստանը պետք է հաշվի առնի հակառակորդի հնարավորությունները, զարգացնի և ամրապնդի իր սեփական հնարավորությունները։

«Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք հակառակորդի հնարավորությունները, կատարելագործենք մեր հնարավորությունները, զարգացնենք և ամրապնդենք դրանք»,- հանդիպմանն ասել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *