Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, Համալսարանում եւ ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին․ գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղեւոնդյանին նիկոլական քննիչները տարան։
Չե՞ք հիշում նույն այդ ֆակուտետի դասախոս՝ Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատումը դասախոսության ընթացքում իր արտահայտած կարծիքի համար։
Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախոսության համար։ Էլի լինելու ենք կողքներդ, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայեք»,- գրել է նա։