
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, Իրանին ջախջախիչ հարվածներ է հասցրել՝ տարիներով հետ մղելով Թեհրանի ռազմական ներուժը։
Կացը շեշտել է ապագայում Իրանի դեմ ինքնուրույն գործելու Իսրայելի ազատությունը պահպանելու կարևորությունը։ Նա նշել է, որ այդ առումով բանակին հանձնարարվել է պահպանել անհրաժեշտ մարտական պատրաստվածությունը։