«Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներից». Կաց

«Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներից». Կաց

Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
     Նրա խոսքով՝ Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, Իրանին ջախջախիչ հարվածներ է հասցրել՝ տարիներով հետ մղելով Թեհրանի ռազմական ներուժը։
     Կացը շեշտել է ապագայում Իրանի դեմ ինքնուրույն գործելու Իսրայելի ազատությունը պահպանելու կարևորությունը։ Նա նշել է, որ այդ առումով բանակին հանձնարարվել է պահպանել անհրաժեշտ մարտական ​​պատրաստվածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *