
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են հակամարտության կարգավորման մասին համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակը: Այս մասին հայտարարել Է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Մի կողմ թողնելով շրջանառվող լուրերը՝ մենք կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստը ձևակերպված է, և Պակիստանն այժմ սերտորեն համագործակցում է երկու կողմերի հետ` հետագա քայլերը վերջնականացնելու նպատակով։ Խաղաղությունն երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա», – գրել Է նա X-ում: