
Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կիրանցից մեր պայքարող, պայծառ Գոհար Վարդանյանը երկրորդ անգամ հիասթափվեց: Մեկ Կիրանցը ադրբեջանցին կիսեց, իսկ նա դրա դեմ անկեղծ պայքարում էր, հիմա էլ աշխատանքը կորցրեց. ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. զինվորներն ու սահմանապահներն են քվեարկել:
Ու էլի հասարակ ու ազնիվ մարդ տուժեց, ձայնին տեր կանգնողները այնքանով տեր կանգնեցին, որքանով Կիրանցի հողերի հանձումը կանխեցին․․․ Գոհարը աշխատանք է փնտրում»։