
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի նախկին թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում, անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին, ասել է, որ այսօր ընդդիմության հնարավորություններն ավելի մեծ են, քան նախկինում։
«Կարծում եմ՝ ձևավորվում է պայքարի նոր և ավելի լայն հնարավորություն։ Բացի այդ, այս ամբողջ ժամանակահատվածում իշխանության լեգիտիմությունը լինելու է քննարկումների և կասկածների առարկա, ինչը նախկինում չի եղել։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների թիվն աճել է։ Եթե հաշվի առնենք նաև այսպես կոչված փոշիացված ձայները, ապա դրանց զգալի մասն էլ ընդդիմադիր է։ Խոսքը 600 հազարից ավելի ձայների մասին է։ Եթե դրանց թեկուզ 10 տոկոսը դուրս գա փողոց, ապա մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը»,- ասել է նա։