Իրանի Սիրիկ նավահանգստում պայթյուն է որոտացել, հայտնում է IRIB հեռուստաալիքը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Հորմոզգան նահանգի վարչակազմի իրազեկ աղբյուրին, Սիրիկ նավահանգստի շրջանում լսված պայթյունի ձայնը կապված է Հորմուզի նեղուցում արված նախազգուշական կրակոցի հետ։