«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան

«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառում. «Հայաստանի քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել արդի եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից, մինչև Եվրոպայի փրկվելը։
     Հայաստանում Եվրոպայի դեսպան Վասիլի Մարագոսը առնվազն երկու անգամ անդրադարձել է Արթուր Օսիպյանի ապօրինի կալանքին։ Արդյո՞ք նա կդատապարտի դոցենտ Ալեն Ղևոնդյանի դեմ ընտրակեղծարարների տակտիկական կալանավորումը:
     Արդյո՞ք նա կդատապարտի Եվրոպական գրականության մասնագետ Անուշ Սեդրակյանի դեմ հաշվեհարդարի համար արտասահմանյան գրականության ամբիոնը փակելը, թե՞ Փաշինյանի ռուսաֆոբիան քշելն ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան, օրինակ Գյոթեն:
     Հարցը հռետորական է, պատասխանը՝ պարզ:
     Սակայն նաև պետք է լավ իմանան, որ երբ կփորձեն սրանից հետո մեր երկրում քաղբանտարկյալ պաշտպանել, այդ քաղբանտարկյալին են վարկաբեկելու ու նրա ազնվություն կասկածի տակ դնեն:
     Իսկ քանի որ այդ քաղբանտարկյալներն այնուամենայնիվ մեր քաղաքացիներն են, մեր ընտանիքի անդամները, նրանց պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկումներից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *