Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, որի պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է․ նա հեղափոխությունից կարճ ժամանակ անց է սկսել պաշտոնավարել բուհը․ սկզբում որպես ռեկտորի ժ/պ, այնուհետ՝ 2022 թվականի փետրվարի 19-ին ընտրվել մրցույթով՝ 5 տարի ժամկետով, աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին՝ նրանց հապշտապ պաշտոնների նշանակելով։ Ընդ որում բարեկամները ո՛չ բուհական համակարգում աշխատելու փորձ ունեն, ո՛չ համապատասխան գիտական աստիճան, որը պարտադիր է որոշ պաշտոններ ստանձնելու դեպքում։ Սակայն այս ամենը վերջը չէ, բարեկամներին պաշտոնների նշանակելուց զատ հոգաբարձուների խորհրդի ձեռամբ ողջ բուհում միայն նրանց աշխատավարձն է բարձրացնում, երբ այդ նույն կառույցում օրնիբուն ճգնող պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ անձնակազմը աշխատավարձի փոխարեն բառի բուն իմաստով աղքատավարձ է ստանում, օրինակ՝ մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ աշխատող, չպաշտպանած դասախոսի մաքուր աշխատավարձը 105-106 հազար դրամը չի անցնում, կես դրույքինը՝ 53-54 հազարը և այսպես շարունակ։ Նման չափի աշխատավարձ Գյումրիում նույնիսկ սահմանափակ ժամաքանակով փողոցը մաքրող հավաքարարներն այլևս չեն ստանում․ Վարդան Ղուկասյանը կալանավայրում հայտնվելուց առաջ հասցրեց բարձրացնել բոլորի աշխատավարձը, որպեսզի Գյումրիում քաղաքապետարանի շարքային աշխատակիցները չընկալվեն որպես չքավորներ, չմարմնավորեն ընչազուրկ մարդու կերպարը․ գրում է Shamshyan.com-ը։
SHAMSHYAN.com-ին ահազանգել են Շիրակի պետական համալսարանից՝ վերը շարադրված տողերը բառացի փոխանցելով մեր խմբագրությանը ու խնդրելով հրապարակել առանց սրբագրման ու փոփոխության, որպեսզի վերընտրված Նիկոլ Փաշինյանը ընթերցի ու հետևություններ անի, թե ինչու են իր դեմ բուհական համակարգում շատ հաճախ լարվում ու ինքն իրեն հարց տա, թե ինչու եմ աչքաթող անում, թույլատրում, որ հայաստանյան բուհի մի ռեկտոր այնքան հարստանա, որ շքեղ առանձնատներ կառուցի, արտերկիր գործուղման մեկնի կնոջ հետ, իսկ մտավոր ծանր աշխատանք կատարողները չկարողանան գոյատևել իրենց իսկ հայրենիքում, գոնե թե իրենց աշխատավարձով չկարողանան մի զույգ նորմալ կոշիկ գնել ու հագնել, որպեսզի լսարանում՝ ուսանողների մոտ չհայտնվեն անհարմար դրության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։