Հունիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, համատեղ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասից ձերբակալվել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով բաժին են տեղափոխվել մի խումբ քաղաքացիների։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածներ են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 38-ամյա Արտակ Պ․-ն, 32-ամյա Կարեն Շ․-ն, 36-ամյա Սեդրակ Ս․-ն, 29-ամյա Արթուր Ա․-ն, 32-ամյա Գրիգոր Ա․-ն և 34-ամյա Արմեն Ա․-ն, իսկ 36-ամյա Լիլիթ Պ․-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։10-ի սահմաններում Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում Կարեն Պ․-ն և Արտակ Պ․-ն վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում