Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ ամուսինները ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհին դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *