Թրամփը և Զելենսկին Ֆրանսիայում կմասնակցեն «Մեծ յոթնյակի» առաջնորդների աշխատանքային հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցեն G7 («Մեծ յոթնյակ»- խմբ.) երկրների առաջնորդների աշխատանքային հանդիպմանը), որը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 15–17-ին կայանալիք գագաթաժողովի շրջանակում։

Reuters-ի տվյալներով՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, երկու կողմերն էլ ծրագրում են առանձին հանդիպումներ և մասնակցություն գագաթաժողովի շրջանակում անցկացվելիք քննարկումներին, որոնք նվիրված կլինեն Ուկրաինային, անվտանգությանը և միջազգային օրակարգին։

Իր հերթին, AFP-ն հայտնել է, որ Զելենսկին հրավիրված է մասնակցելու G7-ի առանձին նստաշրջանների, որտեղ կքննարկվեն Կիևին հետագա աջակցության և պատերազմի շուրջ իրավիճակի հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *