Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում հազարավոր մարդիկ մասնակցել են հակառասիստական ցույցի, որը տեղի է ունեցելմի քանի օր տևած անկարգությունների ֆոնին՝ կապված քաղաքում դանակով հարձակման հետ։
AFP-ի տվյալներով՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Բելֆաստի կենտրոնում՝ ռասիզմի և բռնության դեմ պաստառներով ու կարգախոսներով, կոչ անելով հասարակությունում պահպանել հանգստություն և միասնություն։
Հանրահավաքը դարձել է փողոցային անկարգությունների ալիքի արձագանքը, որոնք բռնկվել էին սոցցանցերում դանակով հարձակման տեսանյութի տարածումից հետո, որի հետևանքով տուժել էր մի տղամարդ։ Միջադեպը հրահրել էր բողոքի ցույցեր, բախումներ ոստիկանության հետ և վանդալիզմի դեպքեր քաղաքի մի շարք թաղամասերում։
Հակառասիստական ցույցի մասնակիցները հայտարարել են, որ բռնությունն ու ռասիստական հարձակումները չեն արտացոլում քաղաքի բնակիչների մեծամասնության դիրքորոշումը, և կոչ են արել դադարեցնել լարվածության սրումը։
Ոստիկանության տվյալներով՝ նախորդ անկարգությունների ընթացքում ձերբակալվել էին մի քանի մարդիկ, իսկ իշխանություններն ուժեղացրել էին անվտանգության միջոցառումները՝ նոր միջադեպերը կանխելու համար։