RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվել են հունիսի 13-ին կայանալիք RAF 10 (Real American Freestyle) մրցաշարի մամուլի ասուլիսն ու մարզիկների հայացքների մենամարտերը։

​Առաջիկա մրցաշարի սպասված իրադարձություններից է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և պրոմոուշենի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի գոտեմարտը։

Մարտիկների դեմառդեմ հանդիպումն աչքի է ընկել զավեշտալի միջադեպով. ամերիկացին անսպասելիորեն կատակով կսմթել է Ծառուկյանին, ինչից հետո երկուսն էլ ծիծաղել են ու շարունակել կեցվածք ընդունել լրատվամիջոցների համար։

Ի դեպ, նույն մրցաշարում նորամուտը կնշի նաև Խամզատ Չիմաևը, որի մրցակիցը կլինի Դիլլոն Դանիսը։

RAF-ում իր նորամուտին է պատրաստվում նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։ 26-ամյա հայ ըմբիշն արդեն հայացքների մենամարտ է անցկացրել իր նոր մրցակցի՝ ամերիկացի Քեյլեբ Սմիթի հետ։

​Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, որ Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիի հետ: Օլիմպիական չեմպիոնը դուրս է եկել մրցաշարից:

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *