ԱՄՆ-ը գաղտնի մասնակցում է Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի ստեղծմանը. Գաբարդ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գաղտնի մասնակցում է Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի ստեղծմանը, հաղորդում է NOTUS-ը։

X հարթակում հրապարակված տեսանյութում, որը տեղադրվել է նրա պաշտոնական կառավարական օգտահաշվի միջոցով, Գաբարդը հայտարարել է փաստաթղթերի հրապարակման մասին, որոնք, նրա խոսքով, հաստատում են նման լաբորատորիաների գոյությունը և ֆինանսավորումը։

«Մինչ այս պահը այդ լաբորատորիաների լիակատար գոյության և ֆինանսավորման ապացույցները միտումնավոր թաքցվել են ձեզնից՝ ամերիկացի ժողովրդից», — հայտարարել է Գաբարդը։

Նա նշել է, որ բացահայտվող նյութերը «նոր լույս են սփռում» «այդ կենսալաբորատորիաների գոյության, պատմության, տեղակայման և ֆինանսավորման» մասին տեղեկությունների վրա, ինչպես նաև խոսել է «ազդեցիկ կառույցների կողմից տվյալների գիտակցված թաքցման» մասին։

«Այս տվյալները ազդեցիկ մարդիկ միտումնավոր թաքցվել են շատ կողմից, ովքեր կեղծ կերպով պնդում էին, թե նման կենսալաբորատորիաներ գոյություն չունեն, և մեղադրում էին բոլոր նրանց, ովքեր հակառակն էին ասում, օտարերկրյա պետությունների օգտին աշխատելու և Ամերիկային դավաճանելու մեջ»,- հավելել է նա։

Նոր տեսանյութում Գաբարդը հայտարարել է նաև, որ իր գերատեսչությունը կշարունակի աշխատանքը արտասահմանյան լաբորատորիաների հայտնաբերման և «վիրուսների ֆունկցիաների ուժեղացման հետազոտությունների» (gain-of-function) ուսումնասիրության ուղղությամբ, որոնք նա անվանել է պոտենցիալ սպառնալիք ԱՄՆ-ի և աշխարհի համար։

Միևնույն ժամանակ, ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Գաբարդի ներկայացրած փաստաթղթերը հիմնականում հանրամատչելի տեղեկություններ են պարունակում։ Մասնավորապես, դրանք կրկնում են տվյալները Ուկրաինայում գտնվող գիտական օբյեկտների մասին, ներառյալ Խարկովի փորձարարրական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը, որի ֆինանսավորումը ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից նախկինում արդեն հրապարակայնորեն հաստատվել էր։

Նյութերի մեծ մասը, ըստ աղբյուրների տվյալների, համընկնում է այն տեղեկությունների հետ, որը տեղադրված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կայքում՝ «Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի» շրջանակում։ Սա երկարաժամկետ նախաձեռնություն է, որն ստեղծվել է հետխորհրդային պետություններում միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի ժառանգությանն առնչվող ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Գաբարդը նախկինում ևս, մասնավորապես՝ 2022 թվականին,հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով, ինչի համար ենթարկվել էր քաղաքական գործիչների մի մասի քննադատությանը. վերջիններս նրան մեղադրում էին ռուսական քարոզչությունը կրկնելու մեջ։ Այն ժամանակ համանման թեզեր ակտիվորեն առաջ էին մղում նաև մեդիայում, նրանց թվում՝ հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *