BFMTV․ ԱՄՆ-ը և Իրանը կարող են ուղիղ բանակցություններ վարել Շվեյցարիայում հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ Շվեյցարիայում կարող է տեղի ունենալ ԱՄՆ և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների ուղիղ հանդիպումը, հայտնել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կմեկնի Շվեյցարիա՝ բանակցությունների նախապատրաստման համար։ Իսլամաբադն արդեն մի քանի շաբաթ է՝ հանդես է գալիս որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև առանցքային միջնորդներից մեկը։

BFMTV-ի հաղորդագրությունը հրապարակվել է այն հայտարարությունների ֆոնին, որոնցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն կիրակի։ Սակայն իրանական կողմը նման ժամկետը չի հաստատել։ Թեհրանում հայտնել են, որ կողմերն իսկապես մոտեցել են պայմանավորվածությունների ձեռքբերմանը և կարող են առաջիկա օրերին համաձայնեցնել խաղաղ համաձայնագրի հիմնական պարամետրերը, սակայն ոչ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *