Օրբանը Թրամփին շնորհավորել է 80-ամյակի կապակցությամբ. Քիչ նախագահներ են ԱՄՆ պատմության մեջ ձեզ նման խորը հետք թողել

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա 80-ամյակի առթիվ։

«Հարգելի՛ նախագահ, հարգելի՛ Դոնալդ, ցանկանում եմ ձեզ հղել իմ ամենաջերմ բարեմաղթանքները ձեր 80-ամյակի կապակցությամբ։

Նախագահական ժամկետները գալիս ու գնում են, սակայն քիչ նախագահներ են ԱՄՆ պատմության մեջ ձեզ նման խորը հետք թողել։

Թող ձեր ձեռքբերումների ցանկը շարունակի աճել, իսկ նրանք, ովքեր կասկածում էին ձեզ, կրկին ու կրկին սխալվեն։ Լավագույն մաղթանքներով՝ Վիկտոր»,- գրել է Հունգարիայի նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահի 80-ամյակի պատվին Սպիտակ տան Հարավային մարգագետնում կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ՝ խառը մենամարտերի մրցաշարով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *