Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև «հուսադրող առաջընթացը»

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության՝ սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ դիվանագետները «մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ և ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հասնելու հարցում հուսադրող առաջընթացը»։

Պակիստանը եղել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների գլխավոր միջնորդը, մինչդեռ Թուրքիան Մերձավոր Արևելքի այն երկրների թվում է, որոնց հետ, ըստ Թրամփի, պարբերաբար խորհրդակցություններ են անցկացվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *