Փաշինյանի շնորհավորական «տրոլինգը» – Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը Իքսում շնորհավորական գրառում է արել Դոնալդ Թրամփի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Գրառումը շատ հատկանշական է՝ Փաշինյանը ակնկալում է, որ նրա վարչակազմի հետ կկնքեն ավելի մեծ թվով պատմական համաձայնագրեր:

Դոնալդ Թրամփի առողջության, կամ պետական գործունեության հետագա շարունակության, որեւէ այլ տրամաբանությամբ ակնկալիքի անհրաժեշտություն չկա՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ որեւէ այլ բան ըստ էության չկար, քան Թրամփի հանդեպ «տրոլինգը»: Այն Թրամփի, որը ըստ էության՝ իր նախագահական պաշտոնավարումից ի վեր, դեռեւս չունի թղթի վրա հստակորեն արձանագրված եւ ոչ մի արտաքին քաղաքական ձեռքբերում: Մինչդեռ, այլեւս կարծես թե շատ ժամանակ էլ չունի՝ նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը կարող է դառնալ Թրամփի վարչակազմի մայրամուտ:

Կարող է իհարկե նաեւ չդառնալ, սակայն այսօր իրավիճակը այնպիսին է, որ առավել հավանական դիտվում է հենց առաջին տարբերակը: Եվ դրա ֆոնին, Նիկոլ Փաշինյանը չի գտնում Թրամփի ծննդյան օրը ասելու այլ բան, քան ակնկալելը, որ նրա վարչակազմի հետ կկնքեն հնարավորինս շատ պատմական համաձայնագրե՞ր:

Ի՞նչ է դա, եթե ոչ «տրոլինգ»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *