
Ֆրանսիայում ակտիվ քննարկումներ են սկսվել այդ երկրի Առաջին տիկին Բրիժիթ Մակրոնի հետ կապված։ Բանն այն է, որ Բրիժիթ Մակրոնը նախկին առաջին տիկին Բերնադեթ Շիրակի հուղարկավորությանը գնացել էր հմայիչ թիկնապահի ուղեկցությամբ, ինչը չէր վրիպել մարդկանց ուշադրությունից։
Closer-ի հաղորդմամբ, հուղարկավորությանը, որը տեղի էր ունեցել Փարիզում, բազմաթիվ հայտնի եւ ազդեցիկ մարդիկ են մասնակցել, այդ թվում նաեւ գործող Առաջին տիկին Բրիժիթ Մակրոնը։
Թիկնապահի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Սակայն արդեն հայտնի է դարձել, որ նա հայտնվել էր նաեւ դերասանուհի Նաթալի Բայի հուղարկավորությանը եւս։