Թայվան կղզու հետախուզությունը հայտարարել է հատուկ պաշտպանված կապի ալիքի ստեղծման մասին, որի միջոցով մայրցամաքային Չինաստանի բնակիչները կկարողանան կղզուն փոխանցել հետախուզական բնույթի տեղեկատվություն, հաղորդում է Associated Press-ը։
Թայվանի Ազգային անվտանգության բյուրոյի հայտարարության մեջ նշվում է, որ այս նպատակների համար կգործարկվի առանձին ինտերնետ-պորտալ։ Հատուկ ծառայությունում նշել են, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետախուզական գերատեսչությունների փորձը, որոնք նախկինում գործարկել էին նմանատիպ մեխանիզմներ օտարերկրյա քաղաքացիներից տեղեկություններ ստանալու համար։
Անցյալ շաբաթ Թայվանի զինվորականները զորավարժություններ են անցկացրել՝ օգտագործելով ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերը։