Պաշտպանական հակամարտություն բրիտանացի վարչապետի կաբինետում. նոր նախարարը կարող է բյուջեից միլիարդներ պահանջել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար Դեն Ջարվիսը մտադիր է վերանայել զինված ուժերի ֆինանսավորման վիճահարույց ծրագիրը և կարող է գանձապետարանից կրին միջոցների ավելացում պահանջել, հաղորդել են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, գրում է The Guardian-ը։

Կառավարության մի քանի զրուցակիցների տվյալներով, Ջարվիսը նախատեսում է «վերագնահատել առաջնահերթությունները» պաշտպանության ոլորտի ներդրումային ծրագրի (Defence Investment Plan) շրջանակում, որը ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին Ջոն Հիլիի հրաժարականից հետո հետաձգվել էր մինչև հուլիս։

Նախարարի դաշնակիցները պնդում են, որ նա կզբաղեցնի կոշտ դիրքորոշում վարչապետ Քիր Սթարմերի հետ բանակցություններում, որը, ըստ հաղորդումների, բախվում է ներքուսակցական հնարավոր մարտահրավերների։ Նրանցից մեկը հայտարարել է. «Նրանք ոչ կարող են նրան ազատել, ոչ էլ կարող են թույլ տալ, որ նա հրաժարական տա»։

Միաժամանակ կառավարության ներսում առկա տարաձայնությունների ֆոնին Սթարմերը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին, որտեղ պաշտպանության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի կողմից եկող սպառնալիքները կլինեն առանցքային թեմաներ։

Պաշտպանության նախկին նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ պատրաստ չէ ընդունել ֆինանսավորման այն տարբերակը, որը զինված ուժերին չի ապահովում անհրաժեշտ ռեսուրսներով։ Նա նաև մեղադրել է գանձապետարանին այն բանում, որ այն չի ցանկանում երկրի պաշտպանության համար բավարար միջոցներ հատկացնել աճող սպառնալիքների պայմաններում։

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Լիզա Նանդին հայտարարել է, որ պաշտպանության ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են, և իր գերատեսչությունը, ինչպես նաև մյուս նախարարությունները, գանձապետարանի հետ բանակցում են հնարավոր լրացուցիչ ֆինանսավորման շուրջ։

Սակայն կառավարությունում աղբյուրները նշում են, որ ավելի հավանական են գործող ծրագրի ներսում կատարվող ճշգրտումները, ոչ թե նոր միջոցների հատկացումը։ Սա նշանակում է, որ Ջարվիսը կարող է փորձել վերաբաշխել բյուջեն՝ կրճատելով այն նախագծերը, որոնք Հիլին նախկինում չէր աջակցում։

Միևնույն ժամանակ, Հիլիին մոտ կանգնած զրուցակիցները կարծում են, որ նման փոփոխությունները չեն լուծում հիմնական խնդիրը՝ մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ին հասցնելու հստակ ռազմավարության բացակայությունը։

Կառավարությունում նաև նշում են, որ նախարարները պատրաստ չեն կրկին վերանայել արդեն համաձայնեցված բյուջետային շրջանակները՝ որոշ ներդրումային նախագծեր անվանելով «կարմիր գծեր», որոնք չի կարելի կրճատել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանության բյուջեի քննարկման ժամանակ կանցլեր Ռեյչել Ռիվզը և վարչապետ Սթարմերը խնդրել էին Հիլիին վերանայել ծախսերի հավասարակշռությունը, հատկապես՝ հօգուտ ինքնավար համակարգերի և անօդաչու տեխնոլոգիաների։

Աղբյուրների վկայությամբ, կառավարությունում դժգոհություն կար պաշտպանության բյուջեում առկա ֆինանսական «անցքի» կապակցությամբ, որը գոյություն ուներ դեռևս մինչև Հիլիի նշանակումը և բյուջետային վերանայման ընթացքում պատշաճ կերպով չէր փակվել։

Հիլիի հրաժարականը տեղի ունեցավ ֆինանսավորման բացի շուրջ տարաձայնությունների ֆոնին. քննարկվում էր մոտ 18 մլրդ ֆունտ ստեռլինգի դեֆիցիտ, որից ծախսերը ծածկելու համար առաջարկվել էր ընդամենը 13,5 մլրդ ֆունտ ստեռլինգ։

Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետը նախկինում հայտարարել էր մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերն արագացված տեմպերով ՀՆԱ-ի 2,68%-ի հասցնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ՀՆԱ-ի 3–3,5% մակարդակին հասնելու երկարաժամկետ նպատակի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *