Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական ցանցում Բեյրութի վրա վերջին հարվածից հետո հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ համբերությունը սպառվել է, և իրավիճակը մոտենում է կրիտիկական կետի։

Վելայաթին Բեյրութի վրա իսրայելական հարվածներն անվանել է «սխալ հաշվարկ» և ընդգծել, որ հետևանքները կարող են շատ հեռու գնալ Լիբանանի սահմաններից։

«Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառել է համբերությունը։ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է։ «Հեզբոլլահը» Դիմադրության առանցքի կարևոր մասն է։ Եթե Լիբանանում սադրանքները չդադարեն, Հորմուզի նեղուցը և Բաբ էլ-Մանդեբը կարող են լուրջ ռազմավարական ճնշում գործադրել ձեր տնտեսական զարկերակների վրա», — գրել է Վելայաթին։

Հայտարարությունը հնչել է Բեյրութի հարավային արվարձաններին Իսրայելի հասցրած հարվածից հետո իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *