Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հաստատել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնն ավարտել են փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա աշխատանքը։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատման հիման վրա Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների (Իսլամաբադի բանակցությունների) վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես մշակվել է հունիսի 15-ի երեկոյան», – ասված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ «պատերազմը և ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, դադարեցվում են անմիջապես և ընդմիշտ»։

«Բացի այդ, Իրանի ծովային շրջափակումը դադարեցվում է անմիջապես և ամբողջությամբ», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Հուշագիրը պաշտոնապես կստորագրվի հունիսի 19-ին, հաստատել են նաև Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդում։

Հաղորդագրության համաձայն՝ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կհետաձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։

Հայտարարության մեջ Իրանը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին և Կատարին՝ նրանց միջնորդական ջանքերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *