
«Մեզ պետք է ղեկավար, ով իր ազգը, հայրենիքը կսիրի, ոչ թե թուրքի գիրքը սրտին սեղմած, ախրանիկներով փաթաթված խոսի՝ թե կհագցնեմ, կկզացնեմ, բայց թուրքի հետ հանդիպմանը կզած, խոնարհված, մեղանչած խոսի։ Ինձ համար ցավալի է, որ սենց ղեկավար պիտի ղեկավարի այս սուրբ հողը»,- ասել է ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարած ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ և բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը։ «Եթե մի տղամարդ մի կնիկ չի կարում պահի, նա ո՞նց պիտի մի ազգի պահի։ Եթե ինքն այդքան կզցնող, ուժեղ տղա է, հրավիրում եմ իմ մարզադահլիճ, տեսնեմ ինքը էդ տղե՞ն ա»,- նշել է նա։