Մանկապարտեզ Չինաստանում՝ շների համար – ABCMEDIA

Չինաստանում շների ձագերի համար բացվել է «նախադպրոցական» կենտրոն․ գրում է Reuters գործակալությունը։

Կենտրոնում փոքրիկ շների համար նախատեսված են խաղեր, սնունդ, վազքուղիներ և երաժշտություն: Ամեն օր ժամը 9:00-ին ընտանի կենդանիները ժամանում են Շանհայում գտնվող «Paw³» հաստատություն, որը ներկայանում է որպես շների մանկապարտեզ։

Օրվա ընթացքում շները զբաղվում են ինտերակտիվ խաղերով և արգելքների հաղթահարման վարժություններով, ուտում են թարմ պատրաստված խորտիկներ և քնում են դասական երաժշտության ներքո, որը նվագում է կենտրոնի դաշնակահարը։

Օրվա ընթացքում նրանք կարող են նաև «մարզվել» հատուկ վազքուղու վրա, իսկ երեկոյան՝ մոտավորապես ժամը 19:00-ին, նրանց տերերը գալիս են նրանց տուն տանելու։

Նշվում է, որ ծնելիության մակարդակի նվազումը փոխում է մարդկանց կենսակերպը․ ընտանի կենդանիներն ավելի ու ավելի հաճախ են ընկալվում որպես ընտանիքի անդամներ, ինչը խթանում է նմանատիպ ծառայությունների՝ մանկապարտեզների, խնամքի և վարժեցման կենտրոնների գործունեությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *