«Ընդդիմախոսներն ասում են՝ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարները սպառվել են»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Ընդդիմախոսներն ասում են՝ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարները սպառվել են»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին

«Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարներն արդեն սպառվել են»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Ես չգիտեմ՝ որտեղից են ասում։ Մենք ունենք բանաձև, որով հիմնադրամին բյուջեից տալիս ենք շահառուների քանակով գումար և այդ գումարները տրամադրված են։ Այլ տեղեկություն չգիտեմ։ Եթե խնդիրներ առաջանան, կհասկանանք՝ ինչ բնույթ ունեն և կլուծենք։ Այո, համակարգը նոր է ներդրվել և կարող են խնդիրներ առաջանալ, բայց այս պահին որևէ խնդրի մասին ոչ մեկը չի խոսում»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *