
«Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարներն արդեն սպառվել են»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Ես չգիտեմ՝ որտեղից են ասում։ Մենք ունենք բանաձև, որով հիմնադրամին բյուջեից տալիս ենք շահառուների քանակով գումար և այդ գումարները տրամադրված են։ Այլ տեղեկություն չգիտեմ։ Եթե խնդիրներ առաջանան, կհասկանանք՝ ինչ բնույթ ունեն և կլուծենք։ Այո, համակարգը նոր է ներդրվել և կարող են խնդիրներ առաջանալ, բայց այս պահին որևէ խնդրի մասին ոչ մեկը չի խոսում»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։