
Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մեկնարկից առաջ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Նա կսկսենք Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով։ Մեզ կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նրանք վերջերս են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից իսկապես աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Հենց այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմակայուն։ Նախարարի հետ քննարկում ենք այդ հարցը»,- հայտարարել է Կալասը։