Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանին։

«Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար, բայց դրա մասին միայն երազել կարող է։

Սա ի գիտություն այն միամիտների, ովքեր կարծում էին, թե Սամոն կհրաժարվի ՌԴ-ի ու Կիպրոսի քաղաքացիություններից։ Այս ամենն ի սկզբանե մեծ ֆարս էր, ինքն էլ գիտեր, որ շանս չունի։

Կալուգացին վարչապետի ֆեյք թեկնածու էր, նրա կուսակցությունը՝ կաշառատու ֆեյքաբուծարան«,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *