
Թուրքիայում տուրիստական զբոսանավի վրա, որի մեջ եղել են ռուս տուրիստներ, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Ուղեւորները, որոնց մեջ կային նաեւ երեխաներ, ստիպված են եղել թռչել ծովը՝ կրակից փրկվելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆեթխիե շրջանում՝ Մուղլա նահանգում, Քաթրանջանի հրվանդանում։ Հրդեհը սկսվել է նավի խոհանոցից եւ արագորեն տարածվել է ողջ նավով։
Նավի վրա հրդեհի ժամանակ եղել է 115 մարդ։ Ափամերփ անվտանգության ծառայության աշխատակիցները տարհանել են բոլոր ուղեւորներին եւ տեղափոխվել նավահանգիստ։ Երկու հոգի ծխահարված է եղել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նավը ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են։