Ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *