Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով լցանավերի անցման վերսկսման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նավթատար լցանավերը, որոնց տեղաշարժը նախկինում սահմանափակվել էր Պարսից ծոցի շրջանում ընթացող մարտական գործողությունների պատճառով, սկսել են անցնել Հորմուզի նեղուցով։

«Նավերը, դրանց թվում՝ նավթով բեռնված շատ լցանավեր, սկսում են դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Նրանք գնում են հարավային ուղով, որը լիովին անվտանգ է… Կան նաև տեղաշարժի այլ շրջաններ»,- Truth Social-ում գրել է նա։

Նա հավելել է, որ տարածաշրջանում նավերի տեղաշարժը աստիճանաբար վերականգնվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *