Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ օտարերկրացու և Վրաստանի չորս քաղաքացիների՝ խարդախության և խարդախության փորձի գործով, որը կապված է նաև վրաց-հայկական սահմանի հատման հետ, հայտնում է Georgia Online-ը։

Դատախազության տվյալներով, հետաքննությունն իրականացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ Մեղադրյալներից մեկը 14,5 հազար դոլարի դիմաց օտարերկրյա քաղաքացուն խոստացել էր օգնել Վրաստանում կացության թույլտվություն ստանալու հարցում։

Բացի այդ, մեղադրյալները 5 հազար դոլարի դիմաց առաջարկել էին ստեղծել օտարերկրացու՝ Վրաստանում գտնվելու օրինական հիմքեր, ապահովել նրա համար Հայաստանի հետ սահմանը հատելու և հետ վերադառնալու հնարավորությունը։ Այդ գումարից նրանք հասցրել էին ստանալ 3 հազար դոլար։

Մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի՝ խոշոր չափերով խարդախության և նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված խարդախության փորձի վերաբերյալ հոդվածներով։

Վերագրվող հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ինը տարվա ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *