
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ ականատեսի` 14:15-ի սահմաններում աղջիկ երեխան ընկել է Փամբակ գետը:
Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը: Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։