Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամակ գտնվում էր վերակենդանանցման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն․ գրում է News.am-ը։
NEWS.am-ի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։
Նշենք, որ միջադեպի վերաբերյալ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չէր տվել՝ նշելով, որ դեպքը զորամասի տարածքում չի եղել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նշված դեպքով կա կալանավորված անձ։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»,- հայտնեցին ՔԿ-ից։