Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկենտրոնանա ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա Իրանի հետ կապված իրավիճակից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական ուղղությամբ աշխատանքների ավարտից հետո Վաշինգտոնը կկենտրոնանա ռուս-ուկրաինական հակամարտության վրա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ նախօրեին «շատ լավ բանակցություններ» է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Գուցե մենք կարողանանք ինչ-որ բան անել Ուկրաինայի հարցով։ Կարծում եմ՝ և՛ Պուտինը, և՛ Զելենսկին բաց են դրա համար։ Հիմա, երբ Իրանի հարցն ավարտված է, մենք պատրաստվում ենք կենտրոնանալ դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *