Նեթանյահուն հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի հրապարակումից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է տեսաուղերձով հանդես գալ Երևանի ժամանակով 21:00-ին (17:00 GMT)։ Դրա մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Դա կլինի նրա առաջին հանրային հայտարարությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Նեթանյահուն և իսրայելցի մի շարք պաշտոնյաներ դժգոհություն են հայտնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ուղղակի հանրային քննադատություն, հավանաբար, չի ակնկալվում, սակայն Իսրայելում կարող են դիտարկել հետագա քայլեր՝ ուղղված համաձայնագրի իրականացման վրա ազդելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *