Եվրամիությունում քննարկումներ են սկսվել Միությանը միացող երկրների համար վետոյի իրավունքի հնարավոր սահմանափակման վերաբերյալ

ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, ոչ Եվրամիությունում քննարկումներ են սկսվել Միությանը միացող երկրների համար վետոյի իրավունքի հնարավոր սահմանափակման վերաբերյալ։

Ըստ նրա՝ ԵՄ-ում ներկայումս մշակվում են նոր մեխանիզմներ և երաշխիքներ։ Դրանց հիմնական նպատակն է ապահովել ապագա անդամների կողմից համաեվրոպական կանոնների և չափանիշների խիստ պահպանումը՝ անկախ նրանց ինտեգրման ճշգրիտ ժամկետներից՝ 5, 10, թե 15 տարի հետո։

Մարթա Կոսը նաև ընդգծել է, որ նման կարգավորիչ փոփոխությունները և պայմանները մանրամասն կքննարկվեն յուրաքանչյուր թեկնածու պետության հետ անհատապես՝ նրանց անդամակցության համաձայնագրի պատրաստման ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *