Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կա. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը նախօրեին՝ ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան։

Այս մասին տեղեկանում ենք Datalex հարթակից։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *