Հարձակման հետևանքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գիշերվա ընթացքում դադարեցվել էր Մոսկվայի չորս օդանավակայանների՝ «Շերեմետևոյի», «Դոմոդեդովոյի», «Վնուկովոյի» և «Ժուկովսկու» աշխատանքը։ Առավոտյան սահմանափակումները հանվել են։
Տեղի բնակիչների և տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը ակտիվ աշխատել են Պավլովսկի Պոսադում, Ռամենսկոյում և Ժուկովսկիում:
Իշխանությունները հաստատել են, որ ԱԹՍ-ներից մեկը վնասել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) Կապոտնյա շրջանում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պաշտոնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան: