Լանջաղբյուրում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 7-ը սուբվենցիոն են՝ 91 միլիոն 16 հազար դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 855 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում Լանջաղբյուրում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 5010 մետր խմելու ջրատար, 3120 մետր երկարության ջրանցք ու ոռոգման ջրատար, 2500 մետր արտաքին լուսավորության ցանց, 3126 մետր ջրահեռացման համակարգ, 3424 քմ ասֆալտապատ մայթեր, 1 կամուրջ, հիմնանորոգվել  են 3180 գծամետր մարզային ու ներհամայնքային նշանակության ճանապարհներ։

Պետական ծրագրերով կառուցվել է Լանջաղբյուրի ջրամբարին մոտեցնող ջրանցքը՝ 130 միլիոն դրամ արժեքով, հիմնանորոգվել Գավառ-Գեղարքունիք  ավտոճանապարհի Լանջաղբյուրի հատվածը՝ 725 միլիոն դրամ արժեքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *