
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ «Մենք մանրամասն քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Խաղաղության գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Ֆիդանը՝ ասուլիսի ժամանակ։