ԱԹՍ–ն Կիևում խոցել են շենքը, որտեղ ապրում է 85-ամյա ռեժիսոր Ռոման Բալայանը. բարեբախտաբար, նա տանը չի եղել. Հակոբյան

Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշել է, որ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․«Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան, տանը չեն եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։

Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․

P.S. Նկարներում Ռոման Բալայանի բնակարանն է գրոհից հետո»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *