Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցեն Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման արարողությանը։ Հունիսի 16-ին այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին։
«Ամերիկյան կողմից ներկա կլինի Վենսը, իսկ իրանական կողմից՝ Ղալիբաֆը», — նրա խոսքերն է մեջբերում «Tasnim» գործակալությունը։
Իրանի փոխարտգործնախարարը հստակեցրել է, որ ստորագրման արարողության որոշ մանրամասներ դեռևս վերջնականացված չեն։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում։ Այնուամենայնիվ դեռ հստակ չէ, թե ինչպես է ստորագրվելու փաստաթուղթը՝ էլեկտրոնային, թե՞ ավանդական եղանակով։
Թախթ-Ռավանչիի պարզաբանմամբ՝ համաձայնագրի կնքումից հետո կմեկնարկի դիվանագիտական մակարդակով բանակցությունների նոր փուլը։