Ո՞վ է պատասխան տալու հայկական գյուղմթերքով բեռնված խցանված բեռնատարների հետ կապված աղետալի իրավիճակի համար․ Արմատ մեդիան Վերին Լարսից

Աղետալի իրավիճակ է ստեղծվել «Լարս» անցակետում խցանված հայկական բեռնատարների վարորդների համար։ Այս մասին հաղորդվում է «Վերին Լարսից» «Արմատ մեդիա»-ի պատրաստած բացառիկ ռեպորտաժում։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը բուսասանիտարական անվտանգության նկատառումներով արգելել է հայկական գյուղմթերքի և ծաղիկների ներկրումն ու տարանցումը։ Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարել է սպառման շուկաների դիվերսիֆիկացման մասին և ակնարկել դեպի Եվրոպա մատակարարումների հնարավորությունը։ Իրադարձությունները սկսել են զարգանալ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովից և Վլադիմիր Զելենսկու այցից անմիջապես հետո, որն ուղեկցվել է Մոսկվայի հասցեին հնչած կոշտ հայտարարություններով։

«22 օր է՝ մեքենաների մեջ ենք քնում։ Թող կառավարությունից գան, 22 օր ապրեն մեքենայի մեջ, տեսնենք՝ դո՞ւրները կգա»,- վրդովված են բեռնատարների վարորդները։

Նույնպիսի ճակատագրի են արժանացել նաև Ուկրաինա ուղարկված տաքդեղով բարձված բեռնատարները․ ինչպես հայտնում է «Արմատ»-ը, դրանք հետ են շրջվել հենց ուկրաինական սահմանից։ Պատճառաբանությունն այն է, թե իբր հայկական տաքդեղը վարակված է թրիպս վնասատուով։ «Կատարվածի համար պետք է պատասխան տան վերևներում»,- համոզված են վարորդները։

https://www.youtube.com/watch?v=eQacGt-WHhs

«Կոնյակով բարձված բեռնատարով եկել եմ սահման, արդեն մի ամիս է՝ այստեղ եմ։ Հիմա էլ ասում են՝ հետ գնա»,- պատմել է վարորդներից մեկը՝ կասկածի տակ դնելով դեպի Եվրոպա կոնյակ և ծաղիկներ արտահանելու մասին խոսակցությունների իրատեսական լինելը։ Վարորդների խոսքով՝ ռուս մաքսավորները լիովին հասկանալի ձևով ցույց են տալիս պատճառը. հայերի դժգոհություններին ի պատասխան՝ նրանք ձեռքերով անում են վարչապետի «ֆիրմային» սրտիկի ժեստը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մի քանի միլիարդ դոլար։ Եվրամիությունը՝ որպես մեծահոգի քայլ, խոստացել է 50 միլիոն հատկացնել վնասները փոխհատուցելու համար։ Թե ինչի հաշվին է Հայաստանի կառավարությունը պատրաստվում փոխհատուցել գյուղացիների կրած կորուստների առյուծի բաժինը, դեռևս մեծ հանելուկ է մնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *